Մատչելիության հղումներ

Հունաստանի նոր կառավարության կազմը կհրապարակվի այսօր


Այսօր մի շարք հանդիպումներից հետո կհրապարակվի Հունաստանի կոալիցիոն նոր կառավարության կազմը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտնել են երկրի վարչապետի գրասենյակից։

«Վարչապետը հանդիպելու է հանրապետության նախագահի հետ, այնուհետեւ հանրապետության նախագահը հրավիրելու է քաղաքական առաջնորդների հանդիպում, եւ հայտարարվելու է նոր կառավարության մասին», - ասել է վարչապետի գրասենյակի պաշտոնյան։

Ավելի վաղ կուսակցական աղբյուրները հաղորդել էին, որ Եվրոպական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսին նոր կառավարության ղեկավար նշանակելու ծրագիրը խոչընդոտների է բախվել։

Հունաստանի գործող վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն օրեր առաջ համաձայնեց հրաժարական տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG