Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների հավաք-պարապմունքներ պաշտպանության նախարարությունում


Հայաստանի պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-12-ը անցկացվում են հավաք-պարապմունքներ գործադիր իշխանության պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, որոնց մեկնարկը տրվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ:

Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձինք 17 նախարարություններից, մարզպետարաններից եւ Երեւանի քաղաքապետարանից:

Հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսությամբ հանդես են գալու էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի այլ ներկայացուցիչներ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հավաք-պարապմունքները նոյեմբերի 11-ին շարունակվելու են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG