Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի դրամական միջոցների կալանքը փոխարինվեց գույքի կալանքով


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր ձեւափոխել է իր որոշումը` վերացրել է «Հրապարակ» օրաթերթի դրամական հաշվիների վրա դրած կալանքը եւ կալանք դրել օրաթերթի գույքի վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նախօրեին դատարանից ստանալով թերթի հաշիվների վրա 18 միլիոն դրամի (շուրջ 47 հազար դոլար) չափով կալանքի սահմանման մասին որոշումը` Օհանյանը այն բողոքարկել էր նույն դատարանում: Դրամական հաշվիվների վրա կալանքի որոշում ընդունած դատավոր Գագիկ Խանդանյանն այսօր արդեն որոշում է կայացրել ձեւափոխել ավելի վաղ ընդունած իր որոշումը. ինչպես նշեց «Հրապարակ»-ի խմբագիրը, դատավորն ընդունել է իրենց փաստարկները, ըստ որոնց` դրամական հաշիվների վրա դրված կալանքը կխոչընդոտեր թերթի բնականոն գործունեությունը։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG