Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ-ի համաժողովներին


Երեկ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ եւ այլոք:

Այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետի աշխատանքային նախաճաշը Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ, մասնակցությունը ԵԺԿ-ի քաղաքական վեհաժողովին:

Այցի ավարտին վարչապետը կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG