Մատչելիության հղումներ

Իրանի հարցում ԱՄՆ-ը «նախընտրում է դիվանագիտական ջանքերը»


Սպիտակ տունը հույս է հայտնում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր զեկույցում տեղ կգտնեն նաեւ պաշտոնական Թեհրանի գործողություններով պայմանավորված` Միացյալ Նահանգների անհանգստությունները:

Զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին: Սպասվում է, որ այնտեղ կարտացոլվեն Իրանի այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, իբրեւ խնդրի լուծման ձեւերից մեկը` պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունը, սակայն չի ձգտում դրան` նախընտրելով դիվանագիտական ջանքերը:

Իրանի իշխանությունները պնդում են, որ միջուկային փորձարկումները խաղաղ բնույթ են կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG