Մատչելիության հղումներ

Երեքշաբթի երեկոյան Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում ռեժիսոր Դայսկե Տենտանի հանրահայտ «Այկի» ֆիլմի ցուցադրությամբ կբացվի ճապոնական ֆիլմերի եռօրյա փառատոնը:

Փառատոնը կազմակերպել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական, մշակութային կենտրոնը, Այկիդոյի հայաստանյան ֆեդերացիան:

Երիտասարդ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, ճապոնական ֆիլմերը տարեցտարի ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում ամբողջ աշխարհում:

«Այս փառատոնի շրջանակներում ընտրված 5 ֆիլմերը ներկայացնում են ինչպես Ճապոնիայի «ոսկե դարաշրջանի»` 50-ական թվականների կինոն, ինչպես նաեւ մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածը: Ներկայացված են մի շարք հեղինակավոր կինոռեժիսորներ», - նշեց Մովսիսյանը` շարունակելով. - «Ճապոնական մշակույթն ընդհանրապես` իր պարզությամբ, իր մինիմալիստական դրսեւորման մեջ բավականին խորքային է, եւ այդ ֆիլմերը փատառոնային ֆիլմերից մինչեւ դրամարկղային կինոյի արանքում ընկած ֆիլմեր են»:

Կազմակերպիչներից Հիկարի» գիտակրթական, մշակութային կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ երեւանյան փառատոնի ավարտից հետո ճապոնական այդ հինգ ֆիլմերը նոյեմբերի 11-ին եւ 12-ին ցուցադրվելու են նաեւ Գյումրիում:

Կինոդիտումների մուտքն անվճար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG