Մատչելիության հղումներ

Տիմոշենկոյի դեմ 4 քրեական գործ է վերսկսվել


Ուկրաինայի հարկային ոստիկանությունը վերսկսել է Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված 4 քրեական գործերի քննությունը, որոնք փակվել էին 2000-ականների սկզբին:

Քրեական գործերը վերաբերում են «Ուկրաինայի միացյալ էներգահամակարգեր» ընկերության` 1990-ականների կեսերի գործունեությանը: Ընկերությունը ղեկավարել է Տիմոշենկոն, ում կասկածում են հարկերը չվճարելու մեջ:

Ուկրաինայի նախկին վարչապետը այժմ գտնվում է անազատության մեջ: Հոկտեմբերի 11-ին Կիեւի քաղաքային դատարանը նրան մեղավոր ճանաչեց Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը կնքելիս լիազորություններն անցնելու մեջ եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG