Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրովը դատապարտել է Իրանի վերաբերյալ Իսրայելի նախագահի հայտարարությունը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները «լրջագույն սխալ կլինեն եւ հղի են անկանխատեսելի հետեւանքներով»:

Լավրովը այսպես է մեկնաբանել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հայտարարարությունը, որով նա չէր բացառել Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավորությունը:

Իսրայելի նախագահի այս հայտարարությունը նախորդեց այս շաբաթ հրապարակվելիք ՄԱԿ-ի զեկույցին, որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանը ենթադրաբար ավելի է կատարելագործել այն կարեւորագույն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջուկային զենք արտադրելու համար:

Իրանը հերքում է, որ ցանկանում է միջուկային զենք արտադրել: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոսի պետական «Ալ-Ակբար» թերթին տված հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին` Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար միջազգային աջակցություն փնտրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG