Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը կայցելի Բրյուսել


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ը կայցելի Բրյուսել:

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի հրավերով, Արթուր Բաղդասարյանը կմասնակցի կուսակցության Քաղաքական համաժողովին, որտեղ քննարկման է դրվելու «Օրինաց երկիր»-ի անդամագրումը Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող այդ կուսակցությանը:

Ազգային անվտանգության խորհրդից ստացված հաղորդագրության համաձայն` Բրյուսելում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական հանձնաժողովի համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մարկուս Կորնարոյի, Եվրահանձնաժողովի զարգացման եւ համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի եւ Եվրամիության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG