Մատչելիության հղումներ

logo-print

Լեդի Գագան միանգամից 4 մրցանակի արժանացավ «MTV - Եվրոպա»-ում


Ամերիկյան սկանդալային երգչուհի Լեդի Գագան միանգամից 4 մրցանակի է արժանացել «MTV - Եվրոպա» երաժշտական մրցույթում: Նա հաղթել է «Լավագույն կատարող», «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ», ինչպես նաեւ այս տարվա նորամուծություն` «Ամենաշատ երկրպագուներ» անվանակարգերում:

Կանադացի 17-ամյա երգիչ Ջասթին Բիբերը հաղթող է ճանաչվել «Լավագույն երգիչ» եւ «Լավագույն փոփ վոկալ» անվանակարգերում:

Տարվա հայտնություն է ճանաչվել Բրունո Մարսը։ Լավագույն հիփ-հոփ կատարողը, մրցանակաբաշխության արդյունքներով, Էմինեմն է: Տարվա ռոք խումբ է դարձել Linkin Park-ը:

Քվեարկությանը մասնակցել են 150 միլիոնից ավելի հեռուստադիտողներ:

Այս տարի մրցանակաբաշխությունը անցկացվում էր Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG