Մատչելիության հղումներ

logo-print

Աջափնյակում վարչապետը մասնակցել է այգու եւ խաղահրապարակի բացմանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երeuանի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ ծանոթացել է Արամայիս Երզնկյանի անվան մաթեմատիկաբնագիտական ուղղվածությամբ թիվ 118 ավագ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին, այնուհետեւ մասնակցել է Աջափնյակի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բարձրահարկ շենքերի միջնամասում հիմնված այգու եւ խաղահրապարակի բացմանն ու կազմակերպված ծառատունկին:

Կառավարության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է նաեւ թիվ 153 դպրոց՝ հանդիպել ՀՀԿ-ի ներկայացուցիչներին, որից հետո շուրջ 200 աջափնյակցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG