Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի վարչապետը եւ նախագահը կքննարկեն նոր կոալիցիոն կառավարության հարցը


Վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն կոչով դիմում է խորհրդարանականներին

Վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն կոչով դիմում է խորհրդարանականներին

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն այսօր նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ քննարկելու է երկրի նոր հակաճգնաժամային կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցը։

Կոալիցիոն կառավարության ուսերին է դրվելու Հունաստանին սնանկացումից փրկելու եւ դրա արդյունքում հնարավոր նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը կանխելու նպատակով այդ երկրին հատկացված հերթական խոշոր միջազգային վարկի պայմանները կյանքի կոչելու պատասխանատվությունը։

Այսօր ավելի վաղ Հունաստանի խորհրդարանը ձայների շատ փոքր տարբերությամբ վստահության քվե տվեց Պապանդրեուի գլխավորած կառավարությանը։

Հունաստանի 300 տեղ ունեցող խորհրդարանի միայն 153 պատվիրակները քվեարկեցին վարչապետի կառավարությունը պահպանելու օգտին։

Խորհրդարանում կառավարության վստահության հարցը դրվել էր Հունաստանի շարունակվող ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու՝ Պապանդրեուի անկարողության առնչությամբ։

Քվեարկությունից առաջ խորհրդարանականներին ուղղված իր ելույթում վարչապետ Պապանդրեուն կոչ արեց նոր կոալիցիոն կառավարություն կազմել, որը հավանություն կտա Հունաստանին տրամադրվելիք 130 միլիարդ եվրո արժողությամբ միջազգային վարկային պայմանագրին։ Այս պայմանագիրը, որը կենսականորեն անհրաժեշտ է Հունաստանին սնանկացումից փրկելու համար, այդ երկրից պահանջում է մեծապես կրճատել պետական բյուջեի ծախսերը, ինչը մեծ դժգոհությամբ է ընդունվում հույների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG