Մատչելիության հղումներ

Ամերիկյան զեկույցը քննադատում է Չինաստանի եւ Ռուսաստանի կիբերհարձակումները


Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների ունեցած տվյալներով, ԱՄՆ-ից առեւտրային եւ տեխնոլոգիական բնույթի գաղտնի տեղեկություններ գողանալու նպատակով իրականացվող հաքերային հարձակումներում առավել հաճախ մեղավոր են Չինաստանի եւ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները, ինչպես նաեւ այդ երկրների հաքերները։

Այսօր հրապարակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված ամերիկյան հետախուզական մի զեկույց, որում ասվում է, որ ինտերնետային տիրույթում Պեկինի եւ Մոսկվայի գործողությունները «մշտական վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի տնտեսական անվտանգության համար»։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումները հաճախականությամբ նշանակալիորեն զիջում են Չինաստանին։ Մոսկվայի անվտանգության ծառայությունները «մի շարք քայլեր են իրականացնում ԱՄՆ-ից տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտի գաղտնի տեղեկությունները հավաքելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG