Մատչելիության հղումներ

Քննարկվել են Հայաստանի համար ՎԶԵԲ-ի նոր ռազմավարության մանրամասները


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:

Յան Ֆիշերը, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադարձել ՎԶԵԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր ռազմավարության հիմնական դրույթներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՎԶԵԲ-ը կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման եւ մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը եւ կարեւորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Վարչապետը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի եւ ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը:

Խոսելով ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունից` զրուցակիցները քննարկել են Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը: Արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման եւ արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը:

ՎԶԵԲ-ի փոխնախագահը նաեւ հաստատել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացմանը բանկի կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG