Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 15-ին


Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին գումարվել է Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։

Նիստում որոշվել է Երեւանի քաղաքապետի ընտրությունները անցկացնել նոյեմբերի 15-ին:

Քաղաքապետի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը առաջացավ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո։ Օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում` մեծամասնություն կազմող Հանրապետականին:

Երկուշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ժամանակ կուսակցության եւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը։


Սարգիս Հարությունյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG