Մատչելիության հղումներ

Սիրիայում այսօր սպասվող ցույցերը փորձություն են իշխանությունների համար


Սիրիայում այսօր ուրբաթօրյա աղոթքից հետո մեծ ցույցեր են սպասվում, ինչը գնահատվում է որպես փորձություն այն բանի, թե որքանով են Արաբական երկրների լիգայի առաջարկներին համաձայնած Սիրիայի իշխանությունները պատրաստ կատարել ստանձնած պարտավորությունները` բաց թողնել ազատազրկված ցուցարարներին, փողոցներից հանել բանակը եւ բանակցել ընդդիմության հետ:

Թեեւ Սիրիայի իշխանություններն ընդունել են Արաբական երկրների լիգայի այս առաջարկները, այդուհանդերձ, Հոմս քաղաքում երեկ տասնյակ քաղաքացիական անձինք են սպանվել:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ընթացող հակակառավարական ցույցերի արդյունքում վերջին 7 ամիսներին ավելի քան 3000 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG