Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը հանդիպել է Պաշտպանության նախարարին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այսօր ընդունել են Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:

Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում` Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների եւ օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման եւ վերահսկման նպատակով:

Գեներալ-գնդապետ Պոստնիկովը այցելել է 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG