Մատչելիության հղումներ

Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից 1992 թվականից մինչեւ օրս աշխարհի տարբեր երկրներում նոյեմբերի 10-ը նշում են, որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:

Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը նշում է, որ դեպրեսիաները հոգեկան այն խանգարումների թվին են պատկանել, որոնք միշտ տարածված են եղել:

«ՀՀ հաշվառված հոգեկան խանգարում ունեցողների թիվը 44-45 հազար է, որը այլ երկրների հետ համեմատ բավական ցածր ցուցանիշ է: Սովորաբար բնակչության 3-7 տոկոսը ունենում է տարբեր հոգեկան խանգարումներ, իսկ մինչեւ 25 տոկոսը` ավելի թեթեւ խնդիրներ», - ասում է Արմեն Սողոյանը:

Հոգեբույժը նշում է, որ հասարակության վերաբերմունքը անցած 20 տարիների ընթացքում բավականին փոփոխվել է:

Թեեւ Սողոյանը խոսում է դրական տեղաշարժի մասին, բայց երիտասարդները նշում են, որ դեռ կան որոշ կարծրատիպեր:

Արմեն Սողոյանը նշում է, որ ոչ ոք ապահովագրված չէ, որի իր կյանքում երբեք չի կանգնի հոգեբուժական խնդիրների առաջ: Հոգեբույժը կարեւոր է համարում խնդիրների վաղ հայտնաբերումն ու կանխումը. - «Հոգեկան խնդիրների մասին շատ կարեւոր է, որ մտածեն ոչ միայն նրանք, ովքեր այդ խնդիրներն ունեն, այլ հասարակության ավելի լայն շերտերը»:

«Կախվածությունից ազատվելու հարցում հոգեբանը կարող է օգնել միայն այն դեպքում, երբ մարդն ինքը ցանկություն ունենա ազատվել այդ կախվածությունից: Կան բազմաթիվ փորձված մեթոդներ, որոնք օգնում են: Կա հիվանդություն, հիվանդ եւ բժիշկ. բժիշկը պայքարում է հիվանդության դեմ` հիվանդը ում կողմից լինի, նա էլ կհաղթի. ի վերջո մարդը ինքն է իր ամենակարեւոր բժիշկը», - նշում է Արմեն Սողոյանը:

«Հոգեկան խանգարումների մեջ շատ մեծ թիվ են կազմում կախվածությունները թունավոր նյութերից, խաղերից, համակարգչից եւ այլն», - նշում Սողոյանը, սակայն երիտասարդները փաստում են, որ չեն հավատում, որ հոգեբանը կարող է օգել ազատվել կախվածությունից: Նրանք նշում են, որ հոգեբանին կարող են վստահել որոշ խնդիրների հարցում, բայց` ոչ բացարձակապես:

XS
SM
MD
LG