Մատչելիության հղումներ

Թուրքիան ներողություն է խնդրել Հնդկաստանից


ԱՄՆ -- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթը ՄԱԿ-ում, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2011թ․
ԱՄՆ -- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթը ՄԱԿ-ում, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2011թ․
ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած ելույթը հարուցել էր Հնդկաստանի դժգոհությունը։

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի վարչապետը, խոսելով Ղարաբաղի մասին, հարցն ընդհանրացրել էր եւ հիշատակել Քաշմիրի հարցը, որը Հնդկաստանի, Պակիստանի եւ մասամբ նաեւ Չինաստանի միջեւ երկարամյա տարածքային վեճի պատճառ է։

«Մեր բոլորի քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունն է գտնել միջազգային խնդիրների լուծումը մինչեւ դրանց սրվելը։ Այս կապակցությամբ պետք է ավելի արդյունավետ ջանքեր գործադրվեն Քաշմիրի խնդիրը եւ շատ այլ սառեցված հակամարտություններ լուծելու համար», - ասել էր Թուրքիայի վարչապետը։

Էրդողանի ելույթից հետո Հնդկաստանը հայտարարել էր, որ Քաշմիրը Հնդկաստանի անքակտելի մասն է եւ որ նահանգը ժողովրդավարական ճանապարհով ընտրած կառավարության ունի:

Չորեքշաբթի օրը Հնդկաստանի արտգործնախարարը, հանդիպելով իր թուրք գործընկերոջ հետ, կրկին անգամ զարմանք ու դժգոհություն է հայտնել Էրդողանի այդ ելույթի կապակցությամբ:

Ի պատասխան՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե ներողություն է խնդրում, եթե Էրդողանի խոսքերը վիրավորել են հնդիկների զգացմունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG