Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է պատժել Իսրայելին ռազմական գործողություններ սկսելու դեպքում


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակում նախաձեռնելու դեպքում Իսրայելը խստորեն կպատժվի։

Գեներալ Ֆիրուզաբադիի խոսքերը պատասխանն էին իսրայելական մամուլում հրապարակված լուրերի, որոնց համաձայն Իսրայելը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը։

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, մինչդեռ, հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու մասին լուրերի «99 տոկոսը» իրականության հետ որեւէ կապ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG