Մատչելիության հղումներ

Եվրոպան Հունաստանից պահանջում է հստակեցնել իր ապագան եվրագոտու շրջանակներում


Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հայտարարել են, որ Աթենքն այլեւս չի կարող ճգնաժամից փրկվելու օգնության ակնկալիք ունենալ Եվրոպայից, քանի դեռ չի հստակեցրել իր ապագան եվրագոտու շրջանակներում։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս մասին հայտարարել են Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի հետ հրատապ բանակցություններից հետո։

Հունաստանի վարչապետի որոշումը՝ Եվրամիության ֆինանսական օգնության հերթական չափաբաժնի ընդունելու հարցը դնել հանրաքվեի, զայրացրել է եվրոպական երկրներին։

Մեծ քսանյակի ղեկավարներն այսօր հավաքվում են ֆրանսիական Կանն քաղաքում՝ քննարկելու, մասնավորապես, եվրագոտում կուտակված հրատապ տնտեսական խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG