Մատչելիության հղումներ

Բուհ-դպրոց համագործակցության արդյունքը


Բուհ-դպրոց համագործակցության արդյունքը
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

Մանուկ Աբեղյանի անվան 3-րդ ավագ դպրոցն ու Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանն ամիսներ առաջ կնքեցին համագործակցության պայմանագիր. համաձայն որի կողմերը պարտավոր են համատեղ կազմակերպել ֆիզիկա, քիմիա, գծագրություն, նկարչություն առարկաների ու լեզուների ուղղություններով խորացված հոսքային ուսուցում:

Դպրոցի տնօրեն Սահակ Լեւոնյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ այս համագործակցությունը կլուծի կրթության շարունակականության հարցը:

Այսօր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց դպրոց` ծանոթանալու համագործակցության արդյունքում կատարվող ու կատարվելիք աշխատանքներին:

«Շենքը խոնավ պայմաններում էր, ծածկերը մաշված էին, լսարանային պայմանները խայտառակ էին, այսօր տեսնում ենք, որ վերանորոգված պայմաններում գերժամանակակից տեխնիկա է, լավագույն կենցաղային պայմաններ, ստեղծված է նաեւ ջեռուցման համար համապատասխան համակարգ, վերանորոգված է տանիքը: Այս գործընթացը մտադրված ենք շարունակել նոր մասնաշենք կառուցելով», - նշում է նախարարը:

Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, անհրաժեշտություն կա մտածել նաեւ մարզերում բնակվող երիտասարդների մասին: Թոքմաջյանը վստահեցնում է` նոր մասնաշենքի կառուցումը հնարավորություն կտա ավագ դպրոցում կրթություն ստանալ նաեւ մարզերից եկող աշակերտներին:

«Մենք պետք է ունենաք դպրոց, որը ինժեներակրթական դարբնոցը պետք է լինի ոչ միայն երեւանաբնակների համար, այլեւ մեր սահմանամերձ շրջանների ու Լեռնային Ղարաբաղի այն երեխաների համար, ովքեր ֆիզիկամաթեմատիկական եւ ճարտարապետաշինարարական ուղղվածության հակումներ ունեն, պետք է կարողանան գալ երեք տարի այստեղ սովորել, ապրել այդ մասնաշենքում, որը կունենա մարզական համալիր, լողավազան, սպորտդահլիճներ: Հետո սովորեն բուհում եւ վերադառնան մարզեր ու այնտեղ բարձրացնեն տնտեսությունը», - նշում է Թոքմաջյանը:

Նախարարը նշում է, որ գաղափարը պետությանն է, իսկ ֆինանսական բոլոր ծախսերը` ճարտարապետաշինարարական համալսարանինը: Նման համագործակցային ծրագրեր կան Հայաստանի մյուս առաջատար բուհերի ու ավագ դպրոցներ միջեւ:

Կրթության նախարարը նշում է, որ ավագ դպրոցները հնարավորություն են տալիս առանց կրկնուսույցներին դիմելու ու մեծ գումարներ ծախսելու ստանալ որակյալ նախամասնագիտական կրթություն, մասնագիտական ընտրությունը կատարել գիտակցված, իսկ հետո առանց կոռուպցիոն ռիսկերի, հավելյալ վճարի ու ընտանիքների սոցիալական բեռն ավելացնելու ընդունվել բուհեր:

Դպրոցի կոլեկտիվը դիմեց կրթության նախարարին` 3-րդ ավագ դպրոցը Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի կազմում ներառելու խնդրանքով: Նախարարը խոստացավ առաջարկը ներկայացնել վարչապետին:

please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG