Մատչելիության հղումներ

Ամենահաճախ կաշառք տալիս են ոուսական ընկերությունները


Արտասահմանում աշխատող ռուսաստանյան եւ չինական ընկերությունները ամենաշատն են կաշառքներ տալիս:

Այս մասին ասվում է «Թրանսփարանսի ինտերնեյշն» կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում:

Ուսումնասիրության ընթացքում հարցման են ենթարկվել 28 երկրներում գործող տարբեր ընկերությունների 3000 մենեջերների շրջանում: Կոռուպցիայի ամենացածր մակարդակը ունեն արտասահմանում աշխատող հոլանդական եւ շվեյցարական ընկերությունները:

Ռուսաստանը զբաղեցնում է ցուցակի վերջին` 28-րդ, Չինաստանը 27-րդ տեղը:

Համաձայն այս զեկույցի տվյալների` կաշառակերությունը ամենաշատը տարածված է պետական հատվածում եւ շինարարական բիզնեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG