Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանական դատարանը վճռել է էքստրադիցիայի ենթարկել Ասանժին


Գաղտնի փաստաթղթերի եւ տեղեկություններ բացահայտմամբ հայտնի Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարտաքսվի Շվեդիա։ Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը։

Շվեդիայի իշխանությունները մտադիր են հարցաքննել Ասանժին՝ նրա նկատմամբ առաջադրված բռնաբարության մեղադրանքի հետ կապված։

Wikileaks-ի հիմնադիրը հերքում է այդ մեղադրանքը՝ պնդելով, որ իրեն փորձում են պատժել ամերիկյան դիվանագիտական հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։

Հոկտեմբերին Ասանժը հայտարարել էր, թե դադարեցնում է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը՝ կապված ֆինանսական դժվարությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG