Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը քննադատում է Գերմանիայի իշխանություններին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում քննադատել է Գերմանիայի իշխանություններին։

Էրդողանն ասել է, թե Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում չաջակցելով Գերմանիան հուսախաբ է անում իրենց։

Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը նախորդել է նրա այցին Բեռլին, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ռեջեփ Էրդողանը պետք է մասնակցեր Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ աշխատանքային միգրանտների հարցով համաձայնագրի կնքման 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG