Մատչելիության հղումներ

Չերնոբիլի վետերանները գրոհել են Ուկրաինայի խորհրդարանը


Չերնոբիլի ատոմակայանի աղետի հետեւանքների մաքրման աշխատանքներին մասնակցած շուրջ 1,000 ուկրաինացի վետերաններ այսօր փորձել են գրոհել Ուկրաինայի խորհրդարանը։ Վետերանները զայրացած են իրենց նպաստների կրճատման ծրագրից։

Նրանք կոտրել են խորհրդարանը շրջապատող երկաթե ճաղավանդակը։

Ոստիկանության ներքին զորքերի շուրջ 100 ծառայողները շրջափակել են խորհրդարանի մուտքերը եւ ցուցարարներին թույլ չեն տվել մուտք գործել խորհրդարանի նիստերի դահլիճ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG