Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթանակած թեկնածուն վտանգավոր է համարում ամերիկյան ռազմաբազան


Ղրղըզստանում կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալմազբեկ Աթամբաեւը ասել է, որ իր երկրում տեղաբաշխված ամերիկյան ռազմաբազան ահաբեկչական հարձակումների վտանգ է ներկայացնում եւ պետք է փակվի։

Աթամբաեւը, ով ստացել է ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսը, այսօր հայտարարել է, որ Ղրղըզստանը կհարգի ԱՄՆ-ի հետ ունեցած պայմանավորվածությունները եւ կշարունակի տարածք տրամադրել ամերիկյան ռազմաբազային մինչեւ 2014 թվականի կեսերը։

Միացյալ Նահանգները օգտագործում է Ղրղըզստանի հիմնական քաղաքացիական օդանավակայանի մոտ գտնվող Մանաս ռազմաբազան 2001 թվականից՝ Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությունների համար անհրաժեշտ մատակարարումներ ապահովելու համար։

Ռուսաստանը եւս ռազմաբազա ունի Ղրղըզստանում։ Աթամբաեւը ռուսական բազայի վերաբերյալ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG