Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետի հարցը կքննարկվի նոյեմբերի 4-ին


Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։

Քաղաքապետարանի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում կա ընդամենը մեկ կետ՝ «Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու մասին»:

Երեւանի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո։

Օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում` մեծամասնություն կազմող Հանրապետականին:

Երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ` խորհրդի նիստ, որտեղ կուսակցության եւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG