Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետը հանրաքվեի է դնում տնտեսության փրկության գործարքի հարցը


Հունաստանի վարչապետ վարչապետ Գեորգիոս Պապանդրեու
Հունաստանի վարչապետ վարչապետ Գեորգիոս Պապանդրեու
Հունաստանի վարչապետ վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել է, որ իր երկիրը հանրաքվե կանցկացնի անցած շաբաթ եվրոզոնայի երկրների առաջնորդների կողմից Հունաստանին առաջարկված գործարքի վերաբերյալ։ Գործարքը որոշակի պայմաններ է առաջադրում Հունաստանին՝ այդ երկրի տնտեսության փրկությանն ուղղված շոշափելի աջակցության դիմաց։

Եվրոզոնայի երկրները, մասնավորապես, համաձայնել են երկրորդ անգամ օգնել Աթենքին՝ տրամադրելով 130-միլիարդ երվոյի ֆինանսական աջակցություն, ինչպես նաեւ ներել Եվրամիության անդամ այդ երկրի հսկայական պետական պարտքի 50 տոկոսը։ Փոխարենը Հունաստանից պահանջվում է մեծամաշտաբ տնտեսական բարեփոխումների ծրագիր իրականացնել։

Վարչապետ Պապանդրեուն ասել է, թե բարեփոխումներն իրականացնելու համար իրեն անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական աջակցություն ապահովել, ինչով եւ պայմանավորված է հանրաքվեի անցկացումը։

Հունաստանում արդեն ամիսներ շարունակ գործադուլներ եւ բողոքի ակցիաներ են անցկացվում պետական բյուջեի կրճատման, բյուջեից իրականացվող ծախսերի նվազեցման դեմ։

Ֆինլանդիայի եվրոպական հարցերի նախարար Ալեքսանդր Սթաբը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքից է կախված նաեւ եվրոյի գոտում Հունաստանի մնալու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG