Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը խոսում է նոր պաշտոնանկությունների մասին


ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջիկայում կլինեն նոր պաշտոնանկություններ։

«Էական փոփոխություններ չեն լինի, բայց կլինեն նոր պաշտոնանկություններ», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը՝ չնշելով, սակայն, կոնկրետ անուններ եւ պաշտոններ։

Անդրադառնալով պաշտոնից ազատված ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում գոհ էին նրա աշխատանքից։


Սարգիս Հարությունյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG