Մատչելիության հղումներ

«Գուշակիր մեղեդին» հեռուստախաղի հայկական ակումբային տարբերակը


Ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, անասնաբույժեր ու տարբեր մասնագիտության տեր երիտասարդներ շաբաթական մեկ անգամ հավաքվում են երեւանյան ակումբներից մեկում եւ գուշակում հնչող մեղեդին:

Ակումբի երաժշտական ծրագրերի մասին տեղեկությունները տարածվում է հիմնականում facebook սոցիալական ցանցի իջոցով:

1995-ից սկսված եւ մեծ տարածում ստացած ռուսական` Угадай мелодию հեռուստախաղի ակումբային տարբերակը կազմակերպվում է երեւանյան ակումբներից մեկում:

Գախափարը նորաստեղծ «Դեղ» ռոք խմբի երաժիշտներից Էդուարդ Պեշտմալջյանինն է, ով նաեւ տվյալ ակումբի արտ-մենեջերն է:

Խաղին մասնակցում են մի քանի թիմեր: Մասնակիցները լսում են 12 տարբեր մեղեդիներ, այնուհետեւ ճիշտ պատասխանները գրում են թղթի վրա եւ վերջում դրանք հանձնում խաղը վարողին: Ի տարբերություն հայտնի հեռուստախաղի, ակումբում երաժշտական կոնկրետ ուղղություն ընտրելու հնարավորություն չկա:

«Փորձում եմ այնպես անել, որպեսզի տարբեր ժանրերի սիրահարները կարողանան իրենց տեղը գտնել խաղում: Բայց հիմնական ուղղվածությունը փոփն ու ռոքն են: Հայկական երաժշտությունից հիմնականում ռոք եւ ավելի ճաշակով երաժշտություն եմ ընտրում»,-«Մաքսլիբերթի»-ին ասաց Էդուարդ Պեշտմալջյանը:

Հետաքրքիր ժամանց ապահովելուց բացի, Էդուարդի խոսքով, իրենք փորձում են այս ճանապարհով նպաստել երիտասարդների երաժշտական ճաշակի ձեւավորմանը: Մասնագիտությամբ երաժիշտ Արսեն Բաբաջանյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում խաղին: Ընկերները վստահ էին, որ երաժշտություն գուշակելու առումով Արսենը հաստատ խնդիր չի ունենա, բայց…

«Մեր խաղի կազմակերպիչը երբեմն էնպիսի խայտաբղետ երաժշտություն ա դնում, որ մեր բնագավառի հետ կապ չի ունենում: Ինքը հատուկ ա տենց անում, շատ դժվարացնում ա: Ես երկու անգամ եկել եմ, երկու անգամ էլ չեմ հաղթել»,- պատմեց Արսենը:

Խաղի կազմակերպիչներ չեն բացառում, որ այն հետագայում գուցե նաեւ ունենա հեռուստատեսային տարբերակ:
XS
SM
MD
LG