Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ-ը հանել է «Հայկական ժամանակի» գույքի եւ հաշիվների կալանքը


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը այսօր հանել է կալանքը խմբագրության գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը:

ԴԱՀԿ-ը հօգուտ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի ու Սամվել Ալեքսանյանի թերթից բռնագանձել է յուրաքանչյուրի համար 2 միլիոն 44 հազար դրամ։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաեւ, որ ինքը հրաժարվել է գումարը կամավոր փոխանցել, ուստի հարկադիր ծառայությունը ամբողջ գումարի 5 տոկոսի չափով` 311 հազար 700 դրամ տույժ է սահմանել` ընդհանուր առմամբ գանձելով 6 միլիոն 545 հազար 700 դրամ:

Կատարելով դատարանի վճռի մյուս պահանջը՝ թերթը հոկտեմբերի 26-ի համարի առաջին էջին տպագրել էր «Հայկական ժամանակի» անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը, որում հրապարակված տեղեկությունները պատգամավորները իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել:

Դատարանի սահմանած գումարը վճարելու համար հօգուտ «Հայկական Ժամանակի» անցկացվեց հանգանակություն եւ խմբագրությանը հաջողվեց հավաքել ողջ գումարը:
XS
SM
MD
LG