Մատչելիության հղումներ

Շարմազանովը «հանրահավաքային դասախոսություն» է որակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության համար հստակ է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գնում է հերթական ընտրությունների։

«Հիմա փաստորեն պարզ դարձավ, որ նաեւ Կոնգրեսի առաջնորդն է գտնում, որ գործնականում արտահերթ ընտրությունների հնարավորությունը մեր երկրում բացառվում է եւ նրանք ավելի մեծ հույս են դնում ապագա պառլամենտական հերթական ընտրությունների հետ կապված», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ ուրբաթ օրը ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ հակառակ գործադրված բոլոր ջանքերին, առաջիկայում հնարավոր է եւ չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ուստի այդ պարագայում, Տեր-Պետրոսյանի խոսքով, Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու Սերժ Սարգսյանի «պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը»: ՀԱԿ առաջնորդը նաեւ հայտարարեց, որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա նոյեմբերի 25-ին, որի ժամանակ ավելի կորոշակիացվեն Կոնգրեսի գործողությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ փաստորեն ձեզ համար հստա՞կ է, որ Կոնգրեսը գնում է հերթական ընտրությունների, Շարմազանովն արձագանքեց․ - «Կարծում եմ, ոչ միայն մեզ համար, այլ ամբողջ հասարակության համար է դա հստակ, որովհետեւ մեկ ամիս հետո նոր հանրահավաքի դեպքում՝ նոյեմբերի 25-ին, նրանք ցանկության դեպքում էլ չեն կարող արդեն արտահերթ ընտրություններ անել, որովհետեւ դրա համար իրավական եւ քաղաքական հիմքեր չկան»։

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
Հանրապետականի խոսնակը նաեւ անդրադարձավ Սերժ Սարգսյանի «իմփիչմենթի» խնդրին, փաստելով, որ նախագահ Սարգսյանը Ազգային ժողովում ունի «ծանրակշիռ» հենարան ի դեմս բացարձակ մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության եւ նրա կոալիցիոն գործընկերների։

«Ապագայում էլ մենք մտադիր ենք ոչ միայն պահպանելու, այլեւ ավելացնելու մեր ներկայությունը օրենսդիր մարմնում, իսկ դա նշանակում է, որ Կոնգրեսի առաջնորդի նման հայտարարությունը ընդամենը հանրահավաքային դասախոսություն է», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG