Մատչելիության հղումներ

Կիպրոսի հույն եւ թուրք լիդերները բանակցում են


Կիպրոսի հույն եւ թուրք առաջորդները այսօր եւ վաղը բանակցելու են կղզու վերամիավորման հարցի շուրջ։

Կիպրոսը բաժանվել է հունական եւ թուրքական հատվածների այն բանից հետո, երբ 1974 թվականին Թուրքիան` ի պատասխան հույների ծրագրած եւ հետագայում ձախողված հեղաշրջման փորձի, բանակ է մտցրել կղզու հյուսիսային հատված։

2004 թվականին Կիպրոսը անդամակցել է Եվրամիությանը, սակայն միայն միջազգայնորեն ճանաչված հարավային` հունական հատվածն է օգտվում անդամակցության շնորհած արտոնություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG