Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են


Ամերիկայի Միացյալ Նահանգներում, առավելապես, Փենսիլվանիայի նահանգում տարվա այս շրջանի համար անսպասելի առատ ձյան հետեւանքով խափանվել է ավելի քան կես միլիոն տների էլեկտրականության մատակարարումը։

Ֆիլադելֆիայում 160 հազար սպառող մնացել է առանց հոսանքի։

Խափանումներ են գրանցվել նաեւ Նյու Յորքի, Քոնեքթիկուտի եւ Մերիլենդի նահանգներում։

Նյու Յորք քաղաքում երեկ հոկտեմբեր ամսին երբեւէ գրանցված ամենաառատ ձյունն էր 1896 թվականից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG