Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադը Արեւմուտքին սպառնում է «երկրաշարժով»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Արեւմտյան երկրներին հորդորել է չմիջամտել Սիրիայի ներքին գործերին։

«Սանդի Թելեգրաֆին» տված հարցազրույցում Ասադն ասել է, թե Մերձավոր Արեւելքում երկրաշարժին համաչափ ցնցումներ կլինեն այն դեպքում, եթե Արեւմտյան երկրները փորձեն դերակատարություն ունենալ։

«Սիրիան է ճեղքվածքը, եւ եթե դուք այստեղ խաղեր սկսեք` երկրաշարժ կլինի, դուք ուզո՞ւմ եք մի նոր Աֆղանստան, կամ տասնյակ Աֆղանստաններ»,- ասել է Բաշար ալ-Ասադը թերթի թղտակցին։

Մինչեռ, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, բանակի եւ, ենթադրաբար, բանակից փախուստի դիմած դասալիքների միջեւ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով սպանվել է 20 եւ վնասվածք է ստացել 53 զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG