Մատչելիության հղումներ

Թուրքիայում աղետի գոտում այլեւսս չեն ակնկալում ողջ մարդ հայտնաբերել


Այսօրվանից թուրք փրկարարները դադարեցնում են որոնման աշխատանքները եւ սկսում են մաքրել անցած կիրակի օրը Վանում երկրաշարժից ավերված բնակավայրերը։

Իշխանությունները հայտնել են, երկրաշարժից մեկ շաբաթ անց` աղետի գոտում այս օրերին հաստատված ցուրտ եղանակի պայմաններում, ողջ մնացած մարդ հայտնաբերելու հույս արդեն չկա։

Զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 596-ի, վնասվածք է ստացել 4152 մարդ։

Այսօր Վանում տեղի է ունեցել 5.3 տասնորդական մագնիտուդի հետցնցում, որի հետեւանքով աղետի գոտում խուճապ է սկսվել։

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած 7.2 մագնիտուդի երկրաշարժի հետեւանքով ավերվել է առնվազն 2 հազար տուն եւ եւս 3700 տուն հայտարարվել է ոչ պիտանի բնակության համար։

Տասնյակ երկրներ, այդ թվում Հայաստանը, մարդասիրական օգնություն են ուղարկել Թուրքիա, թեպետ Անկարան առաջին երկու օրը պնդել է, որ իր ուժերով կլուծի աղետյալներին օգնելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG