Մատչելիության հղումներ

Վանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 582-ի


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 582-ի:

Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, սակայն Թուրքիայի իշխանությունները խոստովանում են, որ երկրաշարժից մեկ շաբաթ անց կենդանի մնացած մարդկանց գտնելու շանսեր համարյա չկան:

Առանց տանիքի մնացած մարդիկ բողոքում են վրանների եւ առաջին անհրաժեշտության իրերի անբավարար թվի կապակցությամբ։ Աղետյալների խոսքերով` իրենց հատկացվող մարդասիրական օգնությունը ընկնում է սպեկուլյանտների ձեռքը, որոնք դա բարձր գներով վերավաճառում են սեւ շուկայում:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիա էր մեկնել Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը` տանելով մոտ 40 տոննա բեռ` վրաններ, քնապարկեր եւ անկողնային պարագաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG