Մատչելիության հղումներ

logo-print

Քաբուլում ՆԱՏՕ-ի առնվազն 10 զինծառայող է զոհվել


Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը առնվազն չորս մարդ է սպանել այսօր, երբ Քաբուլում պայթեցրել է միջազգային զինված ուժերին տեղափոխող շարասյունը: Աֆղանստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երեք քաղաքացի եւ մեկ ոստիկան է զոհվել:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր զինծառյողներից մի քանիսը եւս զոհվել են պայթյունի ժամանակ, բայց այլ մանրամասներ չի հաղորդել:

Սակայն, ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` միջազգային զինված ուժերի ներկայացուցչին հղում անելով, պայթյունի հետեւանքով ՆԱՏՕ-ի` առնվազն 10 զինծառայող է սպանվել Քաբուլում:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» շարժումը, որի խոսնակը պնդել է, որ ՆԱՏՕ-ի անձակազմից 25 հոգի է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG