Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Բոսնիայում` ԱՄՆ-ի դեսպանատան վրա իրականացված հարձակման առնչությամբ


Մեվլիդ Յասարեւիչը ուրբաթ օրը ավտոմատից կրակել էր Բոսնիայում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա, 28 հոկտեմբեր, 2011

Մեվլիդ Յասարեւիչը ուրբաթ օրը ավտոմատից կրակել էր Բոսնիայում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա, 28 հոկտեմբեր, 2011

Սերբիայի հարավում իսլամիստական ծայրահեղական խմբավորման 15 անդամ է ձերբակալվել, որոնք, ինչպես հաղորդվում է, կապ ունեն հարեւան Բոսնիայում եւ Հերցեգովինայում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա իրականացված հարձակման հետ:

Ուրբաթ երեկոյան Սարաեւոյում ԱՄՆ-ի դեսպանատան վրա իրականացված հարձակման հետեւանքով վիրավորվել էր մի ոստիկան: Ինքնաձիգից կրակողը` Մեվլիդ Յասարեւիչը, ով հիմնականում մահմեդականներով բնակեցված Նովի Փազար (Սերբիայի Սանձակ շրջանի վարչական մայրաքաղաքը) քաղաքի բնակիչ է, եւս վիրավորում էր ստացել, որից հետո բերման էր ենթարկվել: Սերբիայի իշխանությունները հայտարարում են, որ Յասարեւիչը վահաբիզմի` իսլամական պահպանողական աղանդի հետեւորդ է:

Բոսնիայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ դեսպանատունը շարունակում է աշխատել` անկախ որեւէ սպառնալիքից: Դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

Բոսնիան արդեն հայտարարել է, որ Սերբիայի հետ միասին կհետաքննի ուրբաթ օրվա հարձակումը:

«Սարաեւոյում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված հարձակումը ահաբեկչական հարձակում էր, եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի եւ Սերբիայի իշխանությունները համատեղում են իրենց հետաքննությունները», - լրագրողներին ասել է Բոսնիայի անվտանգության նախարար Սադիկ Ահմեդովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG