Մատչելիության հղումներ

Քադաֆիի որդին պնդում է, որ ինքն անմեղ է


Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի փախստական որդին` Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին Միջազգային քրեական դատարանին ասել է, որ մեղավոր չէ մարդկության դեմ գործած հանցանքների մեջ:

Միջազգային քրեական դատարանի դատախազը «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ դատարանը կարողացել է միջնորդների միջոցով ոչ պաշտոնական կապ հաստատել Սաիֆի հետ, ով ցանկացել է ճշտել, թե ինչ կարող է պատահել իր հետ, եթե նա ապացուցի իր ամեղությունը:

Սաիֆ ալ-Իսլամը կարողացել էր փախչել, երբ Լիբիայի նոր կառավարության ուժերը բռնել, հետագայում սպանել էին նրա հորը Սիրթ քաղաքի մոտակայքում:

Որոշ տեղեկություններով` Քադաֆիի որդին այժմ գտնվում է Նիգերիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG