Մատչելիության հղումներ

ՀՀ - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը` Երեւանում


Նոյեմբերի 1-ին Երեւան կժամանի Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը, իսկ հաջորդ երկու օրերին Ազգային ժողովում տեղի կունենա Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 12-րդ նիստը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանձնաժողովին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 3-ին համանախագահներ Նաիրա Զոհրաբյանի եւ Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG