Մատչելիության հղումներ

Արաբական լիգայի պատվիրակությունը լարվածությունը վերացնելու առաքելությամբ հանդիպել է Սիրիայի նախագահի հետ


Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադն այսօր հանդիպել է Արաբական լիգայի պատվիրակներին, ովքեր Դամասկոս են ժամանել Սիրիայում լարվածությունը վերացնելուն նպաստելու միջնորդական առաքելությամբ։

Պատվիրակության ղեկավար, Քաթարի վարչապետ Շեյխ Համադ ալ-Թհանին ասել է, որ «հանդիպումն անցել է ջերմ եւ անկեղծ մթնոլորտում»։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե Անկարան Արաբական լիգային հորդորել է «ճնշում բանեցնել Սիրիայի վրա եւ ստիպել այդ երկրի ղեկավարներին դուրս հանել զորքերը քաղաքներից ու վերջ տալ սեփական ժողովրդի նկատմամբ վայրագ հարձակումներին»։

Սիրիայում վերջին բախումների ընթացքում զոհվել է 9 զինծառայող եւ 11 քաղաքացիական անձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG