Մատչելիության հղումներ

Սոնա Շահգելդյանը դեմ չէ մասնակցել «Եվրատեսիլ»-ին


Սոնա Շահգելդյանը իր սիրելի շնիկի հետ
Սոնա Շահգելդյանը իր սիրելի շնիկի հետ
Երգչուհի Սոնա Շահգելդյանը հինգշաբթի կայացած ասուլիսում թեեւ փոքր-ինչ վիրավորված տոնով ասաց, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին իր նախըտրած մասնակցի անունը չի հնչեցնի, որովհետեւ մինչեւ այսօր որեւէ մեկն իր անունը չի նշել, սակայն «Մաքսլիբերթի»-ի խնդրանքով նշեց, որ կցանկանար Բաքվում Հայաստանը ներկայացնի հանրահայտ System of a Down ռոք խումբը:

Մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի մրցույթից խոսելով` «Նոր Ալիք 2010»-ի առաջին մրցանակակիր Սոնա Շահգելդյանն ասաց, որ ինքը կցանկանար Բաքվում ներկայացնել Հայաստանն ու հավելեց, որ իբրեւ երգի մրցույթ «Եվրատեսիլ»-ը շատ չի կարեւորում: Մինչ օրս «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլերը, երգչուհու խոսքով, արդար ու օբյեկտիվ ընթացք չեն ունեցել, եւ այդ պատճառով նա նախընտրական փուլերից մեկում մասնակցելու առաջարկը մերժել է:

Շահգելդյանը, թեեւ արդար չի համարում նախընտրական փուլերի ձեւական ընթացքն ու կարծում է, որ մասնակցին ընտրում են մինչեւ նախընտրական փուլի կազմակերպումը, այդուհանդերձ, ինքը կմասնակցեր «Եվրատեսիլ»-ին, եթե նախապես իմանար, որ Հայաստանն այդ մրցույթում ինքն է ներկայացնելու:

Կատարողի համար, Սոնան կարեւորում է բեմական կուլտուրան: «Մաքսլիբերթի»-ի հարցին, թե որքանո՞վ է կարեւորում երգչի կամ երգչուհու հայերեն գրագետ խոսքը, Սոնան հիշեցրեց բոլորին, որ իր տատիկը մանկավարժ է: Ինչ վերաբերվում է երգչուհիների հագուկապին, Սոնան կարծում է, որ այս հարցում հարկավոր է հիշել չափի զգացողության մասին:

«Յուրաքանչյուրս էլ կարող ենք մեզ ցույց տալ, լինել ավելի սեքսուալ, բայց դա ամեն մեկը չի կարող անել: Հայերենին հետեւում եմ, շատ մեծ դեր ունեմ: Առհասարակ իմ տատիկս պատմության ուսուցչուհի է, թող բոլորը իմանան: Բայց շինծու, ձեւական բաներ չեմ կարող անել…», - շարունակեց երգչուհին:

please wait

No media source currently available

0:00 0:06:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG