Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրությունների անցկացմանը


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերն
Միացյալ Նահանգների կառավարությունը կաջակցի Հայաստանին առաջիկա համազգային ընտրությունները միջազգային չափորշիչներին համապատասխան անցկացնելու համար:

Այսօր հանդիպելով լրագրողների հետ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ գալով Հայաստան՝ հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ: Նրանց հետ քննարկումներում ԱՄՆ-ի դեսպանը անդրադարձել է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի:

«Ես Հայաստանի իշխանություններին շնորհավորեցի բոլոր այն դրական տեղաշարժերի ու քայլերի համար, որ նրանք իրականացրել են այս տարի։ Եվ ես խոստանում եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կաջակցի Հայաստանին առաջիկա ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու համար», - ասաց դեսպանը։

Ջոն Հեֆերնը հավելեց, թե արդար ու թափանցիկ ընտրությունների ապահովման կարեւոր գործոններից մեկը ազատ մամուլն է՝ «եւ դա այն խնդիրներց մեկն է, որը մենք քննարկել ենք իշխանությունների հետ»։

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG