Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Թուրքմենստանում ազատ արձակվեց


Թուրքմենստանի իշխանությունները ազատ են արձակել այս ամիս ավելի վաղ հինգ տարվա ազատազրկման դատապարտված` «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակից Դովլեթմուրադ Յազգուլիեւին։

Յազգուլիեւին, ում դատապարտումը հարուցել էր Միացյալ Նահանգների կոնգրեսականների, քաղաքական գործիչների, օտարերկրյա կառավարությունների եւ իրավապաշտպանների վրդովմունքը, ներում է շնորհվել երեկ` Թուրքմենստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ երկրի նախագահի հայտարարած համաներման շրջանակներում։

Լրագրողը մեղադրվում էր իր ազգականուհուն ինքնասպանության փորձի հասցնելու մեջ։ Յազգուլիեւի ընտանիքի անդամները, սակայն, պնդում էին, որ նրան հետապնդում են իր մասնագիտական գործունեության պատճառով:

Թուրքմենստանում հայտարարված համաներմամբ ազատ են արձակվելու շուրջ 1700 բանտարկյալներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG