Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը չի մեկնաբանում քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեռնպահ մնաց քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելուց:

Ըստ շրջանառվող լուրերի` Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել:

Մամուլում շրջանառվող վարկածներից առաջինի համաձայն, քաղաքապետը խնդիրներ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` հասարակության շրջանում իր գործունեությամբ հարուցած դժգոհությունների պատճառով: Վարկածներից մեկն էլ այն է, որ Կարապետյանը պատրաստվում է հեռանալ Մոսկվա ` այնտեղ ինչ-որ պաշտոնի անցնելու կապակցությամբ:

Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չի մեկնաբանում այս լուրերը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG