Մատչելիության հղումներ

Վախճանվել է խորհրդային Հայաստանի նախկին ԱԳ նախարար Անատոլի Մկրտչյանը


Ծանր հիվանդությունից հետո, 80 տարեկան հասակում, երեկ վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ-ի արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Մկրտչյանը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կառավարությունը` ցավակցելով հանգուցյալի հարազատներին:

Անատոլի Մկրտչյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար վարչապետ Տիգրանի Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG