Մատչելիության հղումներ

Այսօր «Հոկտեմբերի 27»-ի 12-րդ տարելիցն է


Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 27-ը հոկտեմբերի, 1999թ.

Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 27-ը հոկտեմբերի, 1999թ.

Այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության 12-րդ տարելիցն է։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն, գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Այսօր հիշատակի միջոցառումներ են նախատեսված Եռաբլուրում, Կոմիտասի անվան պանթեոնում եւ Ազգային ժողովի բակում՝ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG