Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը կայցելի Լյուքսեմբուրգ, Բեռլին եւ Փարիզ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Լյուքսեմբուրգ։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցելության ընթացքում Նալբանդյանը կստորագրի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:

Հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով կլինի Բեռլինում, իսկ հոկտեմբերի 29-ին Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG